
Ամսաթիվ
2026 թ. մյս 11, երկ
Ժամ
7:00 PM – 8:30 PM
Վայր
Yerevan
2a Halabyan St, Yerevan
Արժեք
Անվճար
AI-ը զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են կառավարել այն, ինչը ստեղծում է բազմաթիվ նոր հնարավորություններ, բայց նաև՝ նոր ռիսկեր։
AI Onramp-ի շրջանակում տեղեկատվական անվտանգության գծով ավագ մասնագետ Գարո Մանգոյանը կներկայացնի «Անվտանգությունը, ռիսկերը և վերահսկումը AI դարաշրջանում» թեման։ Այս խոսքը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչպիսի ռիսկեր կարող են առաջանալ AI-ի կիրառման ընթացքում և ինչպես կիրառել վերահսկման ու անվտանգության ճիշտ մոտեցումներ։
Մասնակիցները կքննարկեն՝ ինչ ազդեցություն ունի արհեստական բանականությունը կազմակերպությունների, թիմերի և մասնագետների աշխատանքի վրա, ինչպես գնահատել AI-ի օգտագործման ռիսկերը և ինչ մեխանիզմներով կարելի է նվազեցնել անվտանգության հնարավոր խնդիրները։
Միջոցառումը նախատեսված է տեխնոլոգիաներով, բիզնեսով, կառավարմամբ, կրթությամբ և AI-ի անվտանգ կիրառմամբ հետաքրքրվողների համար։