
Ամսաթիվ
2026 թ. մյս 18, երկ
Ժամ
10:00 AM – 6:00 PM
Վայր
Yerevan
Holiday Inn Yerevan - Republic Square, Yerevan
Արժեք
Անվճար
Բացահայտեք GenAI-ի հնարավորությունները MongoDB-ի հետ՝ մասնակցելով գործնական workshop-ների, որոնք կենտրոնացած են վեկտորային տվյալների բազաների, RAG-ի և իրական AI կիրառությունների վրա։
MongoDB-ն և Adobe Armenia-ի developer community-ն հրավիրում են տեխնիկական միջոցառման, որի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն, թե ինչպես օգտագործել MongoDB-ի հնարավորությունները գեներատիվ արհեստական բանականության լուծումներ ստեղծելու համար։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն գեներատիվ AI-ի զարգացումը և ներդրումը MongoDB data platform-ի միջոցով, retrieval մեթոդների ինտեգրումը գեներատիվ մոդելների հետ՝ պատասխանների ճշգրտությունն ու համապատասխանությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև գործնական մոտեցումներ AI նորարարությունների կիրառման համար։
Միջոցառումը կանցկացվի անգլերենով և նախատեսված է ծրագրավորողների, ինժեներների, AI-ով հետաքրքրվողների, տվյալների ոլորտի մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ժամանակակից GenAI համակարգերը։