Bee Smart Ամառային դպրոց
Վերադառնալ
Այլ

Bee Smart Ամառային դպրոց

Ամսաթիվ

2026 թ. հնս 1, երկ

Վայր

Yerevan

40, 3 Svachyan St, Yerevan

Արժեք

0 AMD-ից

Միջոցառման մասին

Ապահովե՛ք Ձեր երեխայի արդյունավետ և բովանդակալից ամառային հանգիստը «Bee Smart»-ի հետ:

«Bee Smart» լեզվի կենտրոնը հրավիրում է 6-13 տարեկան երեխաներին միանալու մեր Թեմատիկ ամառային դպրոցին: Ծրագրի առանցքում անգլերենի ամենօրյա ինտենսիվ դասընթացներն են՝ լեզվակիր ուսուցչուհու հետ։

🎁 ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ. Գրանցվե՛ք մինչև մայիսի 20-ը և օգտվե՛ք 10% զեղչից:

Ի՞նչ է ներառում մեր ուսուցողական և զարգացնող ծրագիրը՝ • Անգլերենի ամենօրյա պարապմունքներ լեզվակիր ուսուցչուհու հետ • Բնագիտություն (Science) անգլերենով • Մաթեմատիկայի և հայոց լեզվի զարգացնող դասեր • Ընթերցանության ժամեր • Ֆիզիկական ակտիվություն. բակային խաղեր և մարմնամարզություն • Ճանաչողական թեմատիկ շաբաթներ • Ինտելեկտուալ սեղանի խաղեր անգլերենով (English board games) • Կինոդիտումներ և վերլուծական քննարկումներ • Արվեստ և հմտություններ. նկարչություն և ապլիկացիա

⏰ Օրվա գրաֆիկը՝ 09:00 - 16:00 📌 I փուլ՝ հունիսի 1-ից 30-ը 📌 II փուլ՝ հուլիսի 1-ից 31-ը

Տեղերը սահմանափակ են: Շտապե՛ք ամրագրել Ձեր երեխայի տեղը՝ ապահովելով գիտելիքով և վառ հիշողություններով լի ամառ:

📞 Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 055 153 531

Կազմակերպիչ

Bee Smart կրթական կենտրոն

Դիտել

Հետաքրքրվա՞ծ եք

Գրանցումն իրականացնում է կազմակերպիչը։

Գրանցվել