Վիտամիններ, սննդային հավելումներ, առողջապահական արտադրանք և շատ ավելին գտնելու համար կարող եք օգտվել https://am.iherb.com/ - ից ։
Եթե անհրաժեշտ է նորագույն տեխնոլոգիաների վստահելի օնլայն խանութ ապա շարունակի՛ր կարդալ )) Jumbo- ն ԱՄԷ -ի նորագույն տեխնոլոգիական արտադրանքի առաջատար մանրածախ վաճառողն է: Կարող եք գտնել ամեն ինչ ՝ կապված տեխնոլոգիաների հետ, օրինակ՝ խելացի տներ, անձնական աուդիո համակարգեր, 4K հեռուստացույցներ, ցանցային սարքեր և այլն:
Կոնկրետ բիզնեսի համար խորհուրդ եմ տալիս https://www.ebay.com/ - ը ։ Իրոք շատ մատչելի գներով կարող ես տեղ հասցնել այն ինչ հարկավոր է։ Դե իսկ Ալիբաբան, կարծում եմ գիտեն բոլորը , սակայն հարկ եմ համարում նշել, որ եթե ունեք օնլայն շոփ ու անհրաժեշտ է մեծ քանակով և հարմար գներով ապրանքներ, ապա այն իդեալական տարբերակ է։ Հայաստանում չունի ուղիղ առաքում սակայն ալտերնատիվ տարբերակներ ունենք (OneX, Globbing) կամ այլ միջնորդ/փոխադրող կազմակերպություններ ։
Եթե ցանկանում եք մատչելի գներն ու որակը միաժամանակ , ապա միանշանակ SHEIN։ Շատ եմ օգտվել ու դեռևս վատ փորձառություն չեմ ունեցել կայքի հետ կապված ։ Միակ մինուսն այն է , որ Հայաստան ուղիղ առաքում չունեն ու պետք է միջնորդ կազմակերպություն լինի ։