Ուսուցման օնլայն հարթակներ

Ամենաթարմերը
Ամենահավանածները
user photo
Հայկ Առաքելյան2023-08-12

Անգլերեն սովորացնող միակ ռեալ միջոցը, որ իրոք տալիսա ռեալ արդյունք դա Ալեքսանդրի դասերն են , կուրսերը շաատ ծավալուն են բայց վստահեցնում եմ , կուրսերն անցնելուց հետո արդյունքը կապշեցնի ։ Մինչև C1 մակարդակի անգլերեն կարող եք սովորել եթե պարտաճանաչ նայեք բոլոր դասերը ։ Բոլոր դասերն անվճար են ։ Միակ պրոբլեմը նա է, որ ամբողջ նյութը ռուսերեն է , ուստի ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է ։ https://www.youtube.com/@englishplaylists

2
user photo
Աննա Գասպարյան2023-08-12

Էն մարդկանց համար եմ գրում , ովքեր ցանկանում են սովորել Digital Marketing և լավ են հասկանում անգլերեն ։ Շատ ու շատ մարկետինգի դասընթացներ զիջում են իրենց տեղը էս հարթակին , քանի որ skool-ի դասերը մշակված են ըստ ժամանակակից շուկայի պահանջների և անընդհատ թարմացվում են ։ Դասերն անվճար են իսկ ստացած գիտելիքներն՝ անգին ։ https://scottmax.com/master-in-digital-marketing-business/

2
user photo
Արսեն Մանուկյան2023-08-12

Semestra օնլայն դպրոցի մարկետինգային դասընթացն եմ անցել , որից շատ գոհ եմ ։ Ընդհանրապես օնլայն դասերը ֆորմատային առումով շատ հարմար են, որովհետև ունես հնարավորություն նորից դիտելու ու սովորելու երբ և որտեղից հարմար է ։ Դե իսկ Semestra online school - ի մասով կարող եմ ասել, որ եթե ցանկանում եք նախնական պատկերացում կազմել մարկետինգի մասին , ապա կարող եք անցնել կուրսերը ։ Հետագայում կարող եք նաև փորձել ավելի խորացված ուսումնասիրել )) https://www.instagram.com/semestra.online/

2
user photo
Սյուզ Վարդանյան2023-08-12

Եթե ցանկանում եք սովորել HTML / CSS ապա ամենաորակով հայալեզու հարթակն եմ համարում Core IT Lab - ի վիդեոդասերը ։ Կուրսն ամբողջությամբ անվճար է, բաղկացած՝ 9 դասից , որոնք բավականին մատչելի են բացատրվում ։ https://www.youtube.com/@coreitlab/playlists կարող եք անցնել հղումով և սովորել ))

3