Ծաղկաձորի Mariott-ը լավագույն հյուրանոցներից մեկն է, որտեղ ես երբևէ եղել եմ ։ Սենյակները մաքուր էին իսկ սպասարկումը՝ բարձրակարգ ։ Բայց եթե պլանավորում եք հանգիստն ամռանը, ապա ամրագրեք տեղն առնվազն 1 ամիս առաջ։
Բնության ու էսթետիկայի սիրահարների համար առաջարկում եմ ՝ գլամփինգներ ։ Անձամբ այցելել եմ Դիլիջանում գտնվողը , որտեղ ունեցել եմ նաև ձիավարելու հնարավորություն : Եթե ցանկանում եք կտրվել իրականությունից ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել ։ https://www.instagram.com/glampingpark.am/
Եթե պատրաստվում եք հանգստանալ Հայաստանում ապա կարող եմ առաջարկել Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցը։ Շատ քիչ հյուրանոցներ կան Հայաստանի տարածքում , որտեղ երեկոները հագեցած են երաժշտական կատարումներով ու շոուներով ։ Տարածքը մոտ չէ Ծաղկաձորի կենտրոնին , բայց որպես մարզանքի ու զբոսանքի համատեղում կարող եք բարձրանալ դեպի կենտրոն ։