ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Բարի գալուստ Imaci.am կայք։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք տրամադրել՝ կայքի օգտագործման կանոններին ծանոթանալու համար։ Imaci.am-ում ձեր բոլոր գրառումները կատարվելու են ձեր իրական անունից և վերագրվելու են ձեզ՝ հանրությանը հասանելի տիրույթում։ Եթե մտադիր եք Imaci.am-ում կատարել որևէ գրառում/մեկնաբանություն, ապա կարևոր է, որ դուք ծանոթ լինեք հետևյալ դրույթներին․
ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Մենք ցանկանում ենք, որ Imaci.am-ում ստեղծվի անմիջական և ապահով միջավայր բոլորի օգտատերերի համար, և այս միտքը ուղեկցել է մեզ կայքի ստեղծման ողջ ընթացքում։ Մենք ողջունում ենք մեր կայքում կարծիքների բազմազանությունը։ Սակայն, անկախ վերոնշյալից, կարևոր է, որ imaci.am-ում գրառումներ կատարելիս դուք պահպանեք վարվելակերպի կանոնների պահանջները։ Imaci.am-ի կանոններին դեմ է այնպիսի գրառումների/մեկնաբանությունների կատարումը, որոնք պարունակում են վիրավորանք, սադրանք, բռնության կոչեր, անպարկեշտ արտահայտություններ, սեռական բնույթի նյութեր, կեղծ տեղեկություններ, ատելության, խտրականության, սպառնալիքների դրսևորումներ, ինչպես նաև հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդու իրավունքի խախտումների։ Imaci.am-ում գրանցվելիս օգտատերերը պարտավոր են ներկայացնել իրենց իրական տվյալները և չներկայացնել այլ անձանց տվյալներ։
Վարվելակերպի կանոնների ցանկացած խախտում կարող է հանգեցնել օգտատիրոջ գրառման հեռացման, օգտատիրոջ գրանցման չեղարկման կամ կայքում օգտատիրոջ էլ․ հասցեի արգելափակման։
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Imaci.am-ը ծառայում է որպես հասարակության անդամների միջև հարց ու պատասխանի հարթակ։ Imaci.am-ում ձեր իրական անունը երևալու է ձեր գրառումներում/մեկնաբանություններում, ձեր հաշվում, ինչպես նաև կայքի այլ պատուհաններում։
Կարևոր է նշել, որ կայքում զետեղված տեղեկությունները կրում են խորհրդատվական բնույթ։ Օգտատերերի կողմից կատարված գրառումները/մեկնաբանությունները կարող են չհամապատասխանել կամ կիսով չափ համապատասխանել իրականությանը, սակայն կայքը չի կրում պատասխանատվություն դրանց ճշմարտացիության համար։ Կայքը չի կրում պատասխանատվություն նաև կայքում զետեղված տեղեկությունների օգտագործման արդյունքում ձեր կրած վնասների համար։ Imaci.am-ի միջոցով ձեր ստացած խորհուրդները ոչ մի կերպ չեն կարող փոխարինել որակավորված մասնագետների կողմից տրամադրված խորհրդատվությանը կամ դիտարկվել որպես այդպիսին։ Imaci.am-ը չի կարող երաշխավորել, որ կայքում առաջարկված ծառայությունները, ապրանքները, մասնագետները կամ կայքում զետեղված այլ տեղեկությունները կբավարարեն ձեր պահանջներին, կունենան ձեր ակնկալած որակը, կհանգեցնեն ձեր ակնկալած արդյունքին, չեն առաջացնի բացասական հետևանքներ։ Կայքում տեղադրված տեղեկություններն օգտագործլու արդյունքում այլ ընկերությունների հետ համագործակցելիս՝ կայքի օգտատերերի և այդ ընկերությունների միջև ծագած վեճերի հետ կայքը չունի որևէ առնչություն, դրանք պետք է լուծվեն առանց կայքի ներգրավման։ Imaci.am-ում օգտատերերի կողմից զետեղված գրառումների/եկնաբանությունների օրինականւթյան համար պատասխանատվություն կրում է բացառապես գրառումը/մեկնաբանությունը կատարած օգտատերը։
Ձեր կողմից կայքում տեղադրվելիք գրառումներից/մեկնաբանություններից որոշները կարող են պահանջել հաստատում կայքի ադմինիստրացիայի կողմից՝ կախված այն հանգամանքից, թե արդյոք ձեր կողմից կատարվող գրառումը/մեկնաբանությունը կարող է օգտակար լինել կայքի մյուս օգտատերերի համար, ինչպես նաև հաշվի առնելով այլ հանգամանքներ։ Այն դեպքերում, երբ կայքում տեղ գտած գրառումներն ու տեղեկությունները պարունակում են այլ կայքերի հղումներ, imaci.am-ը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության և օրինականության համար։ Imaci.am-ում արգելվում է 18 տարին չլրացած անձանց գրանցումը։ Կայքին կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում պատասխանատվությունը կրում է կեղծ տվյալներ ներկայացրած օգտատերը։ Imaci.am-ը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխելու սույն կանոնները՝ այդ մասին ծանուցելով օգտատերերին։
Կանոնների գործողության ժամկետը
վերոնշյալ կանոնները գործում են անժամկետ՝ սկսած imaci.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից։