Կոնտենտ տեղադրելու կանոնները

Բարի գալուստ Imaci.am։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք տրամադրել կայքի օգտագործման կանոններին ծանոթանալու համար։ Imaci.am-ում Ձեր բոլոր գրառումները կատարվելու են Ձեր իրական անունից և վերագրվելու են Ձեզ՝ հանրությանը հասանելի տիրույթում։ Եթե մտադիր եք Imaci.am-ում կատարել որևէ գրառում/մեկնաբանություն, ապա կարևոր է, որ ծանոթ լինեք հետևյալ դրույթներին․

Թեմաներ

themes photo

Թեմաները կայքի կողմից ընտրված բաժիններ են, որոնք ունեն հստակ բովանդակային ուղղվածություն։ Կայքը Ձեզ հնարավորություն է տալիս բաժանորդագրվել յուրաքանչյուր թեմայի և նոր կոնտենտի ավելացման դեպքում ստանալ ծանուցում։ Թեմաների մեծ մասում կատարվող գրառումները համապատասխանության ստուգում են անցնում կայքի մոդերատորի կողմից, հաստատվում, ապա միայն հրապարակվում։ Այս մոտեցումը թույլ է տալիս մարդկանց մատուցել հնարավորինս հստակ տեղեկատվություն՝ համապատասխան ընտրված թեմային։

Հարցեր

questions photo

Հարցերը և դրանց պատասխանները կայքում ստեղծվում են օգտատերերի կողմից։ Հարց ստեղծողը հնարավորություն ունի ընտրելու ամենաօգտակար պատասխանը, որից հետո մեկնաբանությունները կփակվեն, հարցը կհամարվի փակված, բայց կշարունակի մնալ հասանելի։ Ցանկության դեպքում հարցի հեղինակը կարող է հեռացնել հարցը։

Հարցումներ

polls photo

Հարցումները հարցման տեսակ են, որտեղ օգտատերը, բացի հարցից, առաջարկում է նաև հնարավոր պատասխանները (2-ից 4 տարբերակ)։ Հարցումներն ունեն մեկ ամիս ժամկետ, որի ավարտից հետո այլևս ակտիվ չեն լինում և տեղափոխվում են արխիվ։ Հարցման հեղինակը, ըստ ցանկության, կարող է սահմանված ժամանակից շուտ հարցումը տեղափոխել արխիվ։ Արխիվում հարցումը շարունակում է մնալ հասանելի։ Ցանկության դեպքում հարցման հեղինակը կարող է հեռացնել այն։