Մեր մասին
imaci.am կայքը ստեղծվել է 2022 թվականին։ Կայքի նպատակն է Հայաստանում առօրյա անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու գործընթացը հեշտացնելն է։ Այսօր շատերն այն ստանում են տարբեր սոցիալական կայքերի միջոցով։ Կայքը, ողջ հնարավոր տեղեկատվությունը հավաքագրելով մեկ հարթակում, հեշտացնում է տվյալ պահին արդիական և մշտապես ակտուալ տեղեկատվության որոնումը։
Կայքում մշտապես թարմացվելու և ավելանալու են տարատեսակ ֆունկցիաներ, որոնք նպատակ ունեն առավել դյուրին դարձնել թիրախային տեղեկատվության ստացման գործընթացը։
Imaci.am կայքն իր առջև նպատակ ունի հայ օգտատերերի համար հավաքագրել և մեկ հարթակում ներկայացնել ամենափնտրված տեղեկատվությունը, օգնել ստանալ տարատեսակ հարցերի պատասխաններ՝ արագ և հեշտ։ Տեղեկատվությունը հեշտ ստանալու հեշտացումը կխթանի նաև մեր մասնագիտական ունակությունների զարգացումը և կստեղծի նոր հնարավորություններ։ Կայքը հնարավորություն կտա մշտապես տեղեկացված լինել տարատեսակ միջոցառումների, սեմինարների, ակցիաների, և այլ հնարավորությունների մասին, իսկ տեղեկատվություն տրամադրողները կայքի օգնությամբ կստանան մի հարթակ, որի միջոցով տեղեկատվությունն էլ ավելի արդյունավետ կհասցվի պոտենցիալ օգտատիրոջը։